00:00:00

ՆԱՏՕ-ում մեկնաբանել են Ռուսաստանի եւ Թուրքիայի հուշագիրը Սիրիայի վերաբերյալ

19:11, 23 հոկտեմբեր 2019 Աշխարհ

 ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարները հոկտեմբերի 24-ին եւ 25-ին կայանալիք բանակցություններում կքննարկեն Սիրիայի հյուսիս-արեւելքի իրադրությունը, ընդսմին դաշինքը վաղաժամ Է համարում ՌԴ-ի եւ Թուրքիայի պայմանավորվածությունները գնահատելը: Այդ մասին հոկտեմբերի 23-ին հայտարարել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը: «Կարծում եմ, որ այժմ վաղ Է գնահատել համաձայնագրի հետեւանքները, որը ձեռք Է բերվել Թուրքիայի եւ Ռուսաստանի նախագահների միջեւ»,- հոկտեմբերի 23-ին ասել Է նա լրագրողներին: Դրա հետ մեկտեղ Ստոլտենբերգը նշել Է, որ Սիրիայի հյուսիս-արեւելքում հրադադարի համաձայնագիրը, որն ավելի վաղ կնքվել Էր ԱՄՆ-ի միջնորդությամբ, հակամարտության քաղաքական լուծման հիմքն Է: «Մենք տեսանք, որ կարելի Է շարժվել դեպի քաղաքական լուծում… Հարկավոր Է, որ մենք ավելի առաջ շարժվենք Սիրիայում իրական, բանակցային, քաղաքական լուծում ունենալու համար»,-ասել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր