00:00:00

Նախկին մարզպետը հարցաքննվե՞լ է գնդապետի ծեծի դեպքով. «Իրավունք»

13:51, 23 հոկտեմբեր 2019 Մամուլ

«Իրավունք» թերթը գրում է. «Եղեգնաձորում սեպտեմբերի 18-ին տեղի ունեցած միջադեպով, որի ժամանակ դաժան ծեծի էր ենթարկվել փոխգնդապետ Արա Մխիթարյանը, «Իրավունքին» հասած տեղեկություններով, օրերս հարցաքննվել է նույն միջադեպի պատճառով պաշտոնին հրաժեշտ տված, Վայոց Ձորի արդեն նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը: Մեր տեղեկությունը՝ ստուգելու համար դիմեցինք նախկին մարզպետին, սակայն հարցը լսելուն պես ասաց. «Այդ գործով որեւէ հարցի չեմ պատասխանում: Ընդամենը ուզում ենք հարցնել՝ հարցաքննվե՞լ եք, թե ոչ: Նախաքննությունը կավարտվի, կիմանաք: Ոչինչ հիմա, կներեք, բայց չեմ պատասխանելու: Հիշեցնենք, որ միջադեպի առիթվ հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորվել է Տրդատ Սարգսյանի օգնական Հարություն Գրիգորյանը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր