00:00:00

«Ժամանակ». Երկու ազդակ իրավապահ համակարգին. Ի՞նչ մեսիջ է հղում իշխանությունը

13:11, 22 հոկտեմբեր 2019 Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է. «Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին շնորհվել է Արդարադատության երկրորդ դասի խորհրդականի դասային աստիճան, ինչպես նախօրեին հայտնի է դարձել դատախազության տարածած հաղորդագրությունից: Արթուր Դավթյանին շնորհված նոր աստիճանը փաստացի գործադիր իշխանության որոշակի գնահատականի արտացոլում է, որ տրվում է դատախազության աշխատանքին: Այդ հանգամանքն, ըստ երեւույթին, ազդակ է նաեւ իրավապահ համակարգին, որ դատախազ Արթուր Դավթյանն առաջիկայում չի համալրի պաշտոնը թողնող պաշտոնյաների շարքը, որոնց մի մասը եղել է ուժային բլոկում: Այդ առումով, ի դեպ, առկա է հետաքրքիր մի իրավիճակ: ԱԱԾ եւ ոստիկանության պետերի պաշտոնանկությունից մոտ մեկ ամիս անց պաշտոնը թողեց ԱԱԾ պետական պահպանության ծառայության ղեկավար Գրիգորի Հայրապետովը: Նա փաստորեն ուժային բլոկում երրորդ բարձրաստիճան պաշտոնյաներ, որ որոշակիորեն անսպասելի թողեց պաշտոնը: Ու թեեւ այս դեպքում չեղավ աղմկոտ հայտարարություն, ինչպես ԱԱԾ պետի պաշտոնանկության պարագայում, այդուհանդերձ, երեք բարձրաստիճան պաշտոնյաների կարճ ժամանակահատվածում հաջորդական պաշտոնանկությունն ուժային-իրավապահ բլոկում անշուշտ թողնելու էր ազդեցություն ավելի ցածր օղակների վրա: Առավել եւս, որ նախկին իշխող համակարգն էլ իր քարոզչական ռեսուրսներով նկատելիորեն, ընդգծված աշխատում է այդ շարքերում, այսպես ասած, անկանխատեսելիության զգացում առաջացնելու վրա, ինչն իր հերթին կարող է ստեղծել համակարգի աշխատանքի խափանման միջավայր: Ու թեեւ մի կողմից բարձրաստիճան պաշտոնյաների փոփոխությունը վկայում է, որ վարչապետ Փաշինյանն այդուհանդերձ ունի դրան գնալու բավականին ամրություն, մյուս կողմից, իհարկե, կանխատեսելիության խնդիրը համակարգում այդ առումով սրվում է: Ահա այդ ֆոնին գլխավոր դատախազին դասային նոր աստիճան շնորհելու հանգամանքը կարող է երեւակվել իբրեւ իրավապահ համակարգին գործադիր իշխանությունից հղվող կայունության եւ կանխատեսելիության որոշակի մեսիջ, հաշվի առնելով եւ այն, որ զուգահեռ, Քննչական կոմիտեի ղեկավար Հայկ Գրիգորյանը նախօրեին հայտարարել էր նաեւ, որ Ամուլսարի գործը քննած արդեն հայտնի քննիչ Յուրի Իվանյանի հարցում ծառայական քննությունն ավարտվել է եւ իրավական առումով չի հայտնաբերվել որեւէ խախտում: Ինչպես հայտնի է, Իվանյանն ազգակցական կապ ուներ բնապահպանության նախկին նախարար Արայիկ Գրիգորյանի հետ, որն էլ Ամուլսարի հարցում 2016 թվականին մասնակցություն է ունեցել որոշումներին, ըստ այդմ՝ բնապահպանները ահազանգել էին, որ դա կարող էր ազդել քննիչի գործողությունների վրա: Հայտարարությունը, թե իրավական խախտում չի հայտնաբերվել, ներկայիս փուլում եւս որոշակի կայունացնող մեսիջ է իրավապահ համակարգին»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր