00:00:00

«Հրապարակ». Հնարավո՞ր է, որ Հրայր Թովմասյանի նյարդերը տեղի տան. Նա իր մոտ է կանչել ՍԴ անդամներին

13:04, 22 հոկտեմբեր 2019 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանություններն առանձնապես շատ մեծ հույսեր չեն կապում Արման Բաբաջանյանի օրինագծի հետ, քանի որ դա կարող է հետեւանքներ ունենալ մի քանի նախարարների, Արարատ Միրզոյանի, անգամ Նիկոլ Փաշինյանի նույնական կարգավիճակի հետ կապված։ Էլ չասենք, որ այդ դեպքում մեղքը ոչ թե Հրայր Թովմասյանինն է, այլ` առաջին հերթին Արա Բաբլոյանինը, որը նոր իշխանությունների համար նույնպես անձեռնմխելի է ոչ միայն այն պատճառով, որ եղել է Լեւոն Տեր-Պետրոսյանի առողջապահության նախարարը, այլեւ՝ որ հիմա Արսեն Թորոսյանի ոչ ֆորմալ խորհրդականն է։ Բանը չի հասնի դրան, փորձ է արվելու Հրայր Թովմասյանի հրաժարականի միջոցով հարցը լուծել»,- ասաց «Իմ քայլի» մեր աղբյուրը: Հնարավո՞ր է, այնուամենայնիվ, Հրայր Թովմասյանի նյարդերը տեղի տան, եւ նա հրաժարական տա։ «Այս բաստիոնը կանգուն է մնալու»,- ասաց ՍԴ մեր աղբյուրը եւ ավելացրեց, որ որոշ ժամանակ առաջ Հրայր Թովմասյանը կանչել է ՍԴ անդամներին, ասել՝ երբ ձեզնից 5-ը ցանկացած պահի կմտնեն ինձ մոտ ու կասեն, որ ես չեմ բավարարում ՍԴ պահանջներին, ինձնից դժգոհ են, այդ ժամանակ ես հրաժարական կտամ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր