00:00:00

Բորիս Ջոնսոնը չի ներկայացել Brexit-ի հարցով խորհրդարանական նիստին

03:07, 22 հոկտեմբեր 2019 Աշխարհ

  Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը չի ներկայացել երկուշաբթի Համայնքների պալատում կայացած նիստին՝ իր փոխարեն ուղարկելով Brexit-ի հարցերով նախարար Սթիվեն Բարքլիին։ Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ նշելով, որ նման վարքագիծը քննադատության տեղիք է տվել պատգամավորների շրջանում, որոնք դա անարգանք են համարել խորհրդարնի նկատմամբ։ Համայնքների պալատում երկուշաբթի կրկին հավաքվել են նիստի՝ քննարկելու ԵՄ կազմից դուրս գալու հարցով քվեարկության հետագա գործողությունները, սակայն Ջոնսոնը չի ներկայացել նիստին։ Բրիտանական խորհրդարանում Շոտլանդական ազգային կուսակցության խորհրդարանական խմբակցության առաջնորդը հայտարարել է, որ կցանկանար իմանալ, թե որտեղ է գտնվում վարչապետը և ինչու չի ներկայացել։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ին կայացած խորհրդարանական նիստում պատգամավորները պահանջել էին Ջոնսոնից հետաձգել ԵՄ կազմից դուրս գալու համաձայնագրի կնքումը, սակայն վարչապետը վճռականություն է ցուցաբերել և պնդել, որ երկիրը դուրս կգա ԵՄ կազմից նախատեսված ժամկետում՝ հոկտեմբերի 31-ին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր