00:00:00

ԱՄԷ արհեստական բանականության նախարարն ընդունել է Հայաստան այցելելու Հակոբ Արշակյանի հրավերը

01:26, 22 հոկտեմբեր 2019 Տնտեսություն

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն Արաբական Միացյալ Էմիրությունների արհեստական բանականության նախարար Օմար Բին Սուլթան ալ Օլամայի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիական ոլորտում համագործակցության հնարավորությունները: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել նախարար Հակոբ Արշակյանը: «Արաբական Միացյալ Էմիրությունների արհեստական բանականության նախարար Օմար Բին Սուլթան ալ Օլամայի հետ պայմանավորվեցինք ընդլայնել և ինստիտուցիոնալ հենքի վրա դնել Հայաստանի և ԱՄԷ համագործակցությունը արհեստական բանականության և բարձր տեխնոլոգիական այլ ոլորտներում: Նախարարը սիրով ընդունեց Հայաստան այցելելու իմ հրավերը»,-նշել է Հակոբ Արշակյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր