00:00:00

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու տարածքում գյուղացիները հայտնաբերել են Սովետի տարիներից «թաղված» 270-ից ավելի խաչքարեր ու տապանաքարեր

19:57, 31 մարտ 2018

Արդեն մի քանի օր է, Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի բնակիչները՝ գյուղապետ Կարո Գևորգյանի գլխավորությամբ գյուղի կենտրոնում ԽՍՀՄ տարիներից հայտնի, սակայն կիսաավերված վիճակում գտնվող Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու տարածքում հայտնաբերել են 9-12-րդ դարերի 270-ից ավելի խաչքարեր ու տապանաքարեր, գրում է shamshyan.com-ը։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «Եկեղեցին կառուցվել է 1830-40-ական թվականներին՝ Արևմտյան Հայաստանի Ալաշկերտ գավառից մշտական բնակության եկած հայերի կողմից։ Եկեղեցին գործել է մինչև 1920 թվականները։ Դրանից հետո այն վերածվել է Կոլխոզմիության պահեստի։ Կանգում վիճակում մնացել է մինչև 1970-ականները, որից հետո սկսվել է փլուզվել։ Գյուղի բնակիչները որոշել էին նույն տեղում կառուցել եկեղեցի և այդ ժամանակ էլ հայտնաբերել են խաչքարեր ու տապանաքարեր, որոնց մասին նույնիսկ պատկերացում չունին։ Գտնվել են նաև 12 ժայռափոր խաչքարեր, որոնք էլ հիմք են ծառայել եկեղեցու կառուցման համար»։ Հայտնաբերված խաչքարերի և տապանաքարերի մասին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանն արդեն տեղեկացրել է համապատասխան կառույցներին, իսկ գյուղապետ Կ. Գևորգյանն էլ արդեն խոսել է ՀՀ մշակույթի նախարարության համապատասխան վարչության պատասխանատուների հետ, ովքեր խոստացել են, որ մի քանի օրվա ընթացքում կայցելեն գյուղ։ Հավանաբար մշակութի նախարարության չինովնիկներին այս օրերին ավելի շատ հետաքրքրում է ձվակռիվը՝ նկատի ունենալով Զատիկը, ու երևի Զատիկը հորով-մորով անելուց հետո նոր կբարեհաճեն գյուղ, մինչդեռ, եվրոպական երկրներում չինովնիկները առաջին իսկ վայրկյանից կինեին հայտնաբերված խաչքարերի վայրում։ Այստեղ են ասում մեր մշակույթի նախարարության որոշ չինովնիկներին՝ «աշխարհ կանգնի՛ր, իջնող կա»։ Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր