00:00:00

Յուրաքանչյուր հայ երիտասարդ պետք է զգա իր պատասխանատվությունը հայրենիքի հանդեպ․ Պայքարը շարունակական է, և յուրաքանչյուրիս մասնակցությունը կարևոր է այս ճանապարհին․ Հենրիխ Դանիելյան

20:25, 19 սեպտեմբեր 2024 Լեռնային Ղարաբաղ

ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության նախագահ Հենրիխ Դանիելյանը գրել է․

«Այսօր լրանում է Արցախը Նիկոլ Փաշինյանի և իր խմբակի կողմից հանձնվելու մեկ տարին: Երիտասարդները պետք է իմանան, որ Հայկական Արցախի էջը փակված չէ և չի կարող փակվել հայ երիտասարդի համար: Մենք հաղթանակի սերունդ ենք և գիտենք, ինչ է նշանակում լինել հաղթող: Մենք ազգ ենք, որը գիտի, թե ինչ է նշանակում ցեղասպանությունից մազապուրծ լինել և կարճ ժամանակ անց ունենալ Սարդարապատի հաղթական ճակատամարտը: Այդ պայքարը շարունակվեց Առաջին Արցախյան հերոսամարտով և 2016 թվականի քառօրյա հաղթանակներով, որոնք ոսկե տառերով կմնան Հայոց պատմության էջերում: Հայրենիքի համար պայքարը հավերժ է:

Յուրաքանչյուր հայ երիտասարդ պետք է զգա իր պատասխանատվությունը հայրենիքի հանդեպ: Մեր պատմությունը լի է մարտահրավերներով, բայց նաև հաղթանակներով, որոնք ձեռք են բերվել միասնության և աննկուն կամքի շնորհիվ: Այսօրվա իրավիճակը կոչ է անում նոր սերնդին լինել ավելի գիտակից, ավելի պատրաստված և ավելի համախմբված:

Չպետք է մոռանանք, որ հայրենիքի պաշտպանությունը և զարգացմանը նպաստելը յուրաքանչյուրի պարտքն է: Մեր նախնիների ոգին և նրանց կատարած սխրանքները մեզ պարտավորեցնում են շարունակել նրանց սկսած գործը: Արցախը ոչ միայն տարածք է, այլ նաև մեր ինքնության, պատմության և մշակույթի անբաժանելի մասը:

Մեր հայրենիքի համար պայքարը շարունակական է, և յուրաքանչյուրիս մասնակցությունը կարևոր է այս ճանապարհին: Պահենք մեր անցյալի դասերը՝ կառուցելու ամուր և անվտանգ ապագա մեր երկրի համար»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր