Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 18-ից 19-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 122 դեպք, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված:
Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2 դեպք։
Հայտնաբերվել է 9 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար, 2 մարդ զոհվել է, 11-ը՝ ստացել տարբեր աստsիճանի մարմնական վնասվածքներ։