Մեկ տարի առաջ՝ 2023 թ. սեպտեմբերի 19-ին, Ադրբեջանի կողմից իննամսյա շրջափակումից հետո սկսվեց դաժան հարձակումը, որը հանգեցրեց Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի գաղթի։ Այդ մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին։
«Նրանց վերադարձի իրավունքն ամրագրվել է Արդարադատության միջազգային դատարանի կողմից»,- գրել է նա։