Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 10:25-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 158.5 կմ հատվածում բախվել են Լոռու մարզի բնակիչ 29-ամյա Վահագն Հ.-ի վարած «ՎԱԶ 21310» մակնիշի և Վայոց ձորի մարզի բնակիչ 32-ամյա Արտուշ Բ.-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները:
Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վայքի բուժմիավորում:
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը:
Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորներից 2-ը «Վայք» բժշկական կենտրոնից տեղափոխվել են «Վայոց ձոր» բժշկական կենտրոն: