00:00:00

Կիեւի շրջանային ադմինիստրացիայի ղեկավար Միխայիլ Բնո-Հայրիյանը աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել

02:30, 21 հոկտեմբեր 2019 Աշխարհ

Կիեւի շրջանի պետական ադմինիստրացիայի ղեկավար Միխայիլ Բնո-Հայրիյանը աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել: Կրկնօրինակը նա հրապարակել է այսօր ֆեյսբուքյան իր էջում, հաղորդում է Գորդոն-ը: Դիմումը գրվել է հոկտեմբերի 20-ին: Իր գրառման մեջ նա ցիտել էր գրող Իվան Բագրյանիի «Գեթսեմանի այգի» վեպից հատված. «Ліпше умерти раз, умерти гордо, з незламаною душею, аніж повзати на колінах і вмерти двічі – морально й фізично. Але в першім варіанті ще є шанс взагалі не вмерти» («Լավ է մեռնել, մեռնել հպարտ, չկոտրված հոգով, քան սողալ ծնկների վրա եւ մեռնել երկու անգամ՝ բարոյապես ու ֆիզիկապես»): Կիեւի շրջանային պետական ադմինիստրացիայի ղեկավարը չի պարզաբանել հրաժարականի պատճառները:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր