00:00:00

Չիլիի մայրաքաղաքում ավելի քան 20 000 ընտանիք մնացել է առանց հոսանքի

01:31, 21 հոկտեմբեր 2019 Աշխարհ

Չիլիի մայրաքաղաքում ավելի քան 20 հազար ընտանիք մնացել է առանց հոսանքի երկրում զանգվածային ցույցերի ֆոնին, որոնք շարունակվում են մի քանի օր, նշված է Սանտյագոյի քաղաքապետարանի հաղորդագրության մեջ, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն: Հոկտեմբերի 6-ին երկրում բարձրացրել էին մետրոյի տոմսի գները 30 չիլիական պեսոյով (0.042 դոլար): Դա հրահրել էր երկրում բողոքի ցույցեր: Ի սկզբանե խաղաղ ցույցերը հոկտեմբերի 18-ին վերաճել էին իրավապահների հետ բախումների. մարդիկ տեղադրել էին բարիկադներ, հարվածում էին կաթսաներին՝ ի նշան անհամաձայնության գնաճի որոշման հետ, վնաս էին հասցրել մետրոյի մի շարք կայարաններին, այրել էին առեւտրի կենտրոններից մեկը, ինչպես մաեւ մի քանի ավտոբուսներ: Հոկտեմբերի 19-ին Սանտյագոյի կենտրոնում հայտնվել էր զրահատեխնիկա: Չիլիի իշխանությունները սահմանել են պարետային ժամ մայրաքաղաքում եւ մի շարք քաղաքներում հոկտեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր