00:00:00

Իտալիայում շինարարության ժամանակ հայտնաբերվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից չպայթած ռումբ

01:23, 21 հոկտեմբեր 2019 Աշխարհ

Իտալիայի իշխանությունները տարհանել են 4000 մարդու երկրի հյուսիսում գտնվող Բոլցանո քաղաքի կենտրոնում Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներից չպայթած ռումբի պատճառով, որը հայտնաբերվել էր շինարարության ժամանակ, հաղորդում է Associated Press-ը: Ինչպես հաղորդում է գործակալությունը՝ հղում կատարելով տեղական ԶԼՄ-ներին, ռումբը վնասազերծվել է երեք ժամի ընթացքում: Նշվում է, որ խոսքը վերաբերում է օդային ռումբին: Համաձայն պատմաբան Էթորի Ֆրանջիպանեի վկայությունների՝ Ավստրիային սահմանակից Բոլցանո քաղաքը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ենթարկվել է կոշտ ավիահարվածների, որոնք վնասել են քաղաքի 60 տոկոսն ու սպանել 200 մարդու:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր