00:00:00

Թուրքական բանակը վերահսկողություն է սահմանել սիրիական Ռաս էլ Այն սահմանամերձ քաղաքում. ԶԼՄ-ներ

00:30, 21 հոկտեմբեր 2019 Աշխարհ

  «Սիրիայի դեմոկրատական ուժեր» կոալիցիոն զորամիավորումը սկսել է դուրս բերել իր ջոկատները սիրիական սահմանամերձ Ռաս էլ Այն քաղաքից: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով արաբական աղբյուրներին: Հաղորդվող լուրերի համաձայն՝ քրդական ջոկատները սկսել են տարհանվել Հասակա նահանգի հյուսիս-արևմտյան շրջանից: Նրանք ուղևորվում են նահանգի կենտրոնական շրջաններ՝ ըստ ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև ձեռք բերված պայմանավորվածության: Ավելի ուշ «Ալ-Արաբիա» հեռուստաալքիը հայտնել է, որ թուրքական զորքերը և նրանց աջակցող սիրիական ընդդիմության ուժերը վերահսկողության տակ են առել Ռաս էլ Այն քաղաքը: Հոկտեմբերի 17-ին Վաշինգտոնն ու Անկարան համաձայնության են եկել Սիրիայի հյուսիսում ռազմական գործողությունները դադարեցնելու մասին, որից հետո քրդական զորամիավորումները պարտավորվում են ազատել սահմանի երկայնքով 30 կմ տարածությամբ ձգվող շրջանները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր