00:00:00

Քրդերի պնդմամբ՝ թուրքական բանակի հարձակման հետևանքով 16 գրոհային է զոհվել

22:40, 20 հոկտեմբեր 2019 Աշխարհ

  «Սիրիայի դեմոկրատական ուժեր» քուրդ-արաբական զորամիավորման ջոկատները կիրակի հայտնել են Սիրիայի հյուսիսում թուրքական բանակի հարձակումների հետևանքով 16 զինվորականի մահվան մասին: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, զորամիավորման մամլո հաղորդագրության մեջ ասվում է, որ թուրքական բանակը, չնայած հայտարարված հրադադարին, հարվածներ է հասցրել քրդական ջոկատների դիրքերի ուղղությամբ Ռաս էլ Այն քաղաքում, ինչի հետևանքով էլ գրոհայիններ են զոհվել, ևս երեքը վիրավորվել են: Թուրքիան և ԱՄՆ-ն հինգշաբթի պայմանավորվել էին, որ Անկարան հինգ օրով կդադարեցնի ռազմական գործողությունները Սիրիայում, որպեսզի քրդական ինքնապաշտպանական ուժերը հնարավորություն ունենան հեռանալ սահմանամերձ գոտու 30 կմ տարածությամբ ձգվող շրջանից: «Սիրիայի դեմոկրատական ուժերի» հրամանատարը հայտնել է, որ դա վերաբերում է միայն Ռաս էլ Այն և Թել Աբյադ քաղաքներին, որը կազմում է քրդերի վերահսկողության տակ գտնվող սահմանամերձ տարածքի մեկ երրորդը: Սիրիայի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչը հաստատել է այդ տվյալները՝ նշելով, որ մյուս շրջանների հարցով Թուրքիան բանակցություններ է վարում Ռուսաստանի և Սիրիայի իշխանությունների հետ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր