00:00:00

Նոր Զելանդիայի ռազմածովային նավատորմին թույլ կտան կրել կեղծ թարթիչներ

22:18, 20 հոկտեմբեր 2019 Աշխարհ

Նոր Զելանդիայի ռազմածովային նավատորմի ծառայողներին թույլ կտան կրեն կեղծ թարթիչներ, անել մատնահարդարում եւ դիմահարդարում՝ համաձայն նոր գենդերային առումով չեզոք սկզբունքների, գրում է Daily Mail-ը: «Այդ փոփոխությունները կոչված են ցույց տալու, որ Նոր Զելանդիայի ռազմածովային նավատորմը չի տարբերակում  կին եւ տղամարդ զինծառայողներին՝ նրանց արտաքին տեսքի տարբերությունների առումով»,-Newshub-ին հայտարարել է երկրի ռազմածովային նավատորմի ղեկավար, ծովակալ Դեւիդ Պրոկտորը: Նշվում է, որ փոփոխությունները կկատարվեն նոր սկզբունքները ուժի մեջ մտնելուն պես, որոնք վերաբերում են զինծառայողների արտաքին տեսքին՝ նպատակ ունենալով ռազմածովային նավատորմն ավելի ներառական դարձնել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր