Ինչպես փոխանցում է Rusarminfo-ն, Մարդոյանին դատապարտել են 17 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում, իսկ Տիխոնովին՝ 8: Գործով անցնող ևս երկու մեղադրյալների՝ ՌԴ ՆԳՆ Գլխավոր վարչության ոստիկանական հատուկ նշանակության ջոկատի (ՕՄՕՆ) դիպուկահար Դենիս Կրասիկովին և ՆԳՆ 4-րդ վարչության աշխատակից Պավել Շեվնյուկին, որոնք առևանգել էին Հակոբյանին, դատարանն ավելի վաղ դատապարտել էր համապատասխանաբար 5 տարի, 3 ամիս և 5.5 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում:
Նշվում է, որ որոշ տվյալներով՝ Արմեն Հակոբյանի սպանության պատվիրատուն թաքնվում է Հայաստանում:
Հակոբյանին առևանգել էին 2015-ի մարտի 20-ին Մերձմոսկվայում: Նրա մարմինը դանակից ստացված և հրազենային վնասվածքներով հայտնաբերվել էր նույն օրը: Սպանության շարժառիթը, ըստ գործարարի հարազատների, բիզնեսը նրանից խլելու ցանկությունն է եղել: