00:00:00

Բրյուս Լիին ծեծի ենթարկելու տեսարանի պատճառով Չինաստանը հետաձգել է «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմի պրեմիերան

03:04, 20 հոկտեմբեր 2019 Աշխարհ

Չինաստանում որոշել են չեղարկել Քվենտին Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմի թողարկումը վարձույթում. այն տեղի կինոթատրոններում պետք է սկսեր ցուցադրվել հոկտեմբերի 25-ից, հայտնում է Variety-ն։ Որոշման պաշտոնական պատճառը չի նշվում, սակայն ըստ հրատարակության աղբյուրների՝ ցուցադրությունը կարող էին չեղարկել Շենոն Լիի՝ դերասան Բրյուս Լիի բողոքի պատճառով։ Նա ֆիլմում իր հոտ պատկերումը վիրավորական է համարել: Ավելի վաղ Շենոն Լին քննադատել էր ֆիլմն ու ռեժիսոր Տարանտինոյին. «Նա կարող էր պարզապես կտրել ձայնը։ Դա շատ լավ կլիներ։ Կա՛մ կարող էր ներողություն խնդրել, կա՛մ պարզապես ասել. «Իրականում ես չգիտեմ՝ ինչպիսի է եղել Բրյուս Լին։ Ես դա գրել եմ իմ կինոյի համար։ Սակայն նրա պատկերումը չպետք է այնպես ընդունվի, կարծես նա իրականում հենց այդպիսին է եղել»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր