00:00:00

Բաքվում փակել են մի շարք փողոցներ, անջատված է ինտերնետ կապը. կան տասնյակ ձերբակալվածներ

01:17, 20 հոկտեմբեր 2019 Աշխարհ

Ադրբեջանի իշխանությունները Բաքվում փակել են մի շարք փողոցներ և մետրոյի կայարաններ՝ կանխելու համար ընդդիմության բողոքի ակցիան: Երկրի ՆԳՆ-ն ծայրահեղ միջոցների է դիմում: Կան տեղեկություններ, որ բերման է ենթարկվել «Ժողովրդական ճակատ» կուսակցության ղեկավար Ալի Քերիմլին: Ոստիկանները բերման են ենթարկել նաեւ ընդդիմադիր գործչի բնակության վայրի մոտ հավաքված քաղաքացիների՝ այդ թվում լրագրողների: Ադրբեջանցի ոստիկանները բռնի ուժ են կիրառում եւ բերման   ենթարկում քաղաքացիներին: Հաղորդվում է տասնյակ ձերբակալվածների մասին, որոնց մի մասի գտնվելու վայրն անհայտ է: Նշվում է նաեւ, որ քաղաքում անջատված է ինտերնետ կապը, խափանումներով է գործում բջջային կապը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր