Լրագրողին հարցաքննության են կանչել Ռուսթավի 2 հեռուստաալիքի դրամական միջոցների վատնման գործի հետ կապված: Լրագրողի խոսքով` ինքը ստորագրություն է տվել, որ չի բացահայտի գործի մանրամասները:
Հոկտեմբերի 2-ից սկսած` հարցաքննվել են մի շարք լրագրողներ և հեռուստաընկերությունների աշխատակիցներ, որոնք աշխատել են կամ շարունակում են աշխատել Ռուսթավի 2 հեռուստաընկերությունում:
Գործի շրջանակներում հեռուստաընկերության նախկին ֆինանսական տնօրեն Կախա Դամենիան տուգանվել էր 50.000 լարիով:
Օգոստոսի 2-ին հեռուստաընկերության նախկին տնօրեն Նիկա Գվարամիան հարցաքննվել էր քաղաքացիական դատավորի ներկայությամբ: Գվարամիայի խոսքերով գործի հիմնական պատճառը գովազդային պայմանագրերի մեջ տեղ գտած գներն են:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր tert.am-ը, հուլիսին «Ռուսթավի 2» հեռուստաալիքի հեռուստահաղորդավար Գեորգի Գաբունիան իր «P.S.» հեղինակային ծրագիրը սկսել էր ՌԴ նախագահի հասցեին հայհոյանքներ տեղալով: Մեծ թվով օգտատերեր քննադատել էին Գաբունիային և մտավախություն հայտնել, որ վրաց-ռուսական հարաբերությունները կարող են է՛լ ավելի սրվել: Հեռուստաընկերության այդ ժամանակվա գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան հայտարարել էր, որ անթույլատրելի է համարում հայհոյանքը եթերում, թեև կիսում է հեռուստահաղորդավարի կարծիքը: