00:00:00

Թուրքիան «լիարժեք դադար է վերցրել» Սիրիայի հյուսիսում

03:31, 19 հոկտեմբեր 2019 Աշխարհ

Թուրքիան  «լիարժեք դադար է վերցրել» իր ռազմական գործողություններից Սիրիայի հյուսիսում. դիպուկահարների կրակոցներն ու գնդակոծությունը դադարեցված է: Այդ մասին ուրբաթ Սպիտակ տանը լրագրողներին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Հրադադարը հաստատված է: Կամ դա ժամանակավոր դադար է, կարող եք անվանել այն ինչպես ցանկանում եք: Այսօր առավոտյան եղել են դիպուկահարների կրակոցներ եւ գնդակոծություն, դրանք դադարեցվել են: Հաստատվել է լիարժեք դադար»,-ասել է նա: «Ես շատ ուրախ եմ այն հանգամանքով, թե ինչպես է զարգանում իրավիճակը»,-ընդգծել է նախագահը: «Դեռեւս ամեն ինչ աշխատում է»,-նշել է նա: «Տեսնենք՝ ինչպես ամեն ինչ կստացվի: Իրավիճակը դեռեւս շարունակում է փխրուն լինել, ինչպիսին էր բազմաթիվ տարիների ընթացքում. նրանք պատերազմել են միմյանց հետ դարեր շարունակ»,-հավելել է Թրամփը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր