00:00:00

Էմանուել Մակրոնը մտադիր է Անգելա Մերկելի և Բորիս Ջոնսոնի հետ միասին հանդիպել Էրդողանին

02:15, 19 հոկտեմբեր 2019 Աշխարհ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է այն մասին, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ միասին մտադիր են հանդիպում ունենալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այս մասին հայտնում է Риа Новости-ն՝ հավելելով, որ ըստ Մակրոնի հայտարարության, հանդիպումը տեղի կունենա առաջիկա շաբաթների ընթացքում,  Լոնդոնում: Ֆրանսիայի նախագահը հայտարարությունն արել է Բրյուսելում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, որը ուղիղ հեռարձակմամբ ցուցադրել է Ելիսեյան պալատի լրատվական ծառայությունը՝ ֆեյսբուքի էջերում: «Ես, Գերմանիայի կանցլերն ու Մեծ Բրիտանիայի վարչապետը պայմանավորվածություն ենք ձեռք բերել Թուրքիայի նախագահի հետ հանդիպում կազմակերպելու մասին: Այս պահին նախատեսվում է այն անցկացնել Լոնդոնում»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր