Նշվում է, որ Պուչդեմոնին թույլ են տվել ազատության մեջ մնալ առանց գրավի անհրաժեշտության:
«Ես գտնվելու եմ բելգիական արդարադատության տրամադրության տակ»,- ասել է Պուչդեմոնը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կատալոնիա ինքնավար շրջանի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնն իր փաստաբանների հետ միասին ինքնակամ ներկայացել է Բելգիայի դատախազություն, երբ Իսպանիան նրան ձերբակալելու հրաման է արձակել:
Օրերս կատալոնացի քաղաքական գործիչները, որոնք կապված են 2017 թվականին Կատալոնիայի ինքնավար շրջանում անկախության հանրաքվե կազմակերպելու հետ, դատապարտվել են մինչև 13 տարվա ազատազրկման: Իսպանիայի գերագույն դատարանն այս որոշումը հրապարակել է հոկտեմբերի 14-ին: Դրանից հետո շրջանում կատաղի բողոքի ցույցեր են սկսվել:
2017 թվականի հոկտեմբերի 1-ին Կատալոնիայում անց էր կացվել անկախության հարցով հանրաքվե, որը չէր ճանաչվել Իսպանիայի կողմից, Սահմանադրության 155-րդ հոդվածով սահմանափակվել էին Կատալոնիայի ինքնիշխանության իրավունքները: Այդ իրադարձություններից հետո մի շարք կատալոնացի քաղաքական գործիչներ ձերբակալվել էին, մի մասն էլ փախել էր Իսպանիայից, այդ թվում՝ Կատալոնական ինքնավարության նախկին ղեկավար Կառլոս Պուչդեմոնը: Նա ներկայում ապաստանել է Բելգիայի Թագավորությունում: