Տեխասում իր կողմնակիցների հետ հանդիպմանը Թրամփն ասել է. «Ասացի՝ թող մի որոշ ժամանակ կռվեն: Ինչպես երկու երեխաների դեպքում, պետք է թողնես կռվեն ու հետո բաժանես: Նրանք մի քանի օր կռվեցին, և բավականին դաժան էր»:
Թրամփն ընդգծել է նաև, որ մի կաթիլ ամերիկյան արյուն չի թափվել:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը բանակցել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի հետ ու հրադադարի համաձայնություն ձեռք բերել