00:00:00

Հոկտեմբերի 18-ից ուժի մեջ են մտնում ԵՄ-ից ապրանքների համար ԱՄՆ-ի սահմանած մաքսատուրքերը

14:38, 18 հոկտեմբեր 2019 Աշխարհ

Առևտրային բանակցություններում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերի գրասենյակում հաստատել են, որ հոկտեմբերի 18-ից ուժի մեջ են մտնում Եվրամիությունից մի շարք ապրանքների մաքսատուրքերը, գրում է Reuters գործակալությունը:
Ցուցակում, մասնավորապես, տեղ են գտել բրիտանական, գերմանական, իսպանական և ֆրանսիական թռչող սարքերը, որոնց մաքսատուրքերը կբարձրանան 10 տոկոսով: Ընդ որում, ԵՄ երկրների մեծ մասի սննդամթերքի և գյուղատնտեսական արտադրանքի համար մաքսատուրքերը կկազմեն 25 տոկոս: Մաքսատուրքերը կվերաբերեն նաև ֆրանսիական գինիներին, շոտլանդական վիսկիին և եվրոպական մի շարք երկրներում պատրաստված պանիրներին: Ընդհանուր առմամբ, «սև ցուցակում», որը հրապարակվել է ԱՄՆ-ի առևտրային ներկայացուցչի կայքում, հայտնվել է ավելի քան 150 ապրանքատեսակ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր