«Իսլամական պետությունը լիովին վերահսկողության տակ է, և մենք շարունակում ենք ավելի շատ ճնշել նրանց: Մենք ունենք հրաշալի իրավիճակ»,- ԱՄՆ նախագահի խոսքը մեջբերում է Սպիտակ տունը:
Թրամփը նաև նշել է, որ իր համար մեծ պատիվ է մասնակից լինել ԻՊ-ի ոչնչացմանը:
«Մենք համաձայնության ենք եկել, ըստ իս, քաղաքակրթության շահերից ելնելով, որը դուրս է Թուրքիայի, Սիրիայի և բոլոր այն պետությունների սահմաններից, որոնք կարող են ներգրավված լինել այս սարսափելի պատերազմում, որը կարող է միլիոնավոր մարդկանց կյանքեր խլել: Մենք կարողացանք ինչ-որ բան անել»,- ընդգծել է նա:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին Վաշինգտոնն ու Անկարան պայմանավորվել են 120 ժամով Սիրիայի հյուսիսում թուրքական ռազմական գործողությունը կասեցնելու մասին: