00:00:00

Իրավունքի պրոֆեսոր Կաիս Սաիդն ընտրվել է Թունիսի նախագահ

19:55, 17 հոկտեմբեր 2019 Աշխարհ

Անկախ թեկնածու Կաիս Սաիդը, որը քվեարկության երկրորդ փուլում հավաքել է ընտրողների ձայների ավելի քան 72 տոկոսը, ընտրվել է Թունիսի նախագահ։ Այս մասին հինգշաբթի հայտարարել է Թունիսի ընտրությունների բարձրագույն անկախ հանձնաժողովը (ԸԲԱՀ), որը կատարում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործառույթ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։ «Նախագահական ընտրություններում հաղթել է Կաիս Սաիդը, որը հավաքել է ընտրողների ձայների 72,71 տոկոսը»,- ասել է ԸԲԱՀ ներկայացուցիչը մամուլի ասուլիսում։ Պետության բարձրագույն պետական պաշտոնին հավակնում էր երկու թեկնածու, որոնք հավաքել էին ամենաշատ թվով ձայներ քվեարկության առաջին փուլում՝ Սաիդը եւ «Թունիսի սիրտը» կուսակցության առաջնորդ, մեդիամագնատ Նաբիլ Քարուին, որը քվեարկության նախօրեին ազատ էր արձակվել բանտից, որտեղ հայտնվել էր կոռուպցիայի եւ ֆինանսական խարդախությունների մեղադրանքներով։ Սաիդի հաջողությունը նախագահական ընտրություններում քաղաքագետները բացատրում են նրանով, որ նա կապ չունի քաղաքական իսթեբլիշմենթի հետ։ Սաիդը հրաժարվել է բյուջեի միջոցներից իր քարոզարշավի ֆինանսավորումից, իսկ նրա շտաբն ընդամենը 15 մարդ ուներ։ Նա հանրային հանրահավաքներ չի կազմակերպել, ագիտացիան վարել է սրճարաններում եւ քաղաքի շուկաներում, ինչպես նաեւ սոցցանցերում։ Սաիդը հանդես է գալիս իշխանության ապակենտրոնացման, քաղաքական ինստիտուտների ազատականացման եւ խորհրդարանի ձեւավորման կարգի փոփոխության օգտին։ Միեւնույն ժամանակ, նա կողմնակից է մահապատժի մասին օրենքին ահաբեկիչների հանդեպ, որն ընդունվել է 2015 թվականին, համասեռամոլների քրեական հետապնդմանը եւ դեմ է ժառանգման իրավունքի հարցում տղամարդու եւ կնոջ հավասարեցմանը։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր