00:00:00

Էրդողանը Թրամփի նամակը նետել է աղբամանը. BBC

19:24, 17 հոկտեմբեր 2019 Աշխարհ

Թուրքիայի նախագահական աղբյուրները BBC-ին հայտնել են, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստացել է ԱՄՆ նախագահի նամակն ու նետել է այն աղբամանը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ուղղված նամակում ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփն առաջարկել է համաձայնության գալ քրդերի հետ, այլապես սպառնացել է ոչնչացնել Թուրքիայի տնտեսությունը: Թրամփը նամակը գրել է հոկտեմբերի 9-ին: «Լսեք, հիմար մի՛ եղեք: Եկեք պայմանավորվենք լավ գործարքի շուրջ: Դուք չեք ցանկանում պատասխանատվություն կրել հազարավոր մարդկանց սպանության համար, ես էլ չեմ ուզում պատասխանատվություն կրել Թուրքիայի տնտեսության ոչնչացման համար, իսկ ես այդ քայլին կգնամ»,- նշել է ԱՄՆ նախագահը: Նա հավելել է. «Ես մեծ ջանքեր եմ գործադրում ձեր որոշ խնդիրների լուծման նպատակով: Մի՛ թողեք աշխարհը քանդվի: Դուք կարող եք շատ լավ գործարք կնքել»: Թրամփն ընդգծել է, որ «Սիրիայի ժողովրդավարական ուժեր» կոալիցիայի հրամանատար Մազլյում Աբդին ցանկանում է բանակցել Էրդողանի հետ և «պատրաստ է գնալ այնպիսի զիջումների, որոնք նախկինում չէր անի»: ԱՄՆ առաջնորդը տեղեկացրել է, որ նամակին կցում է նաև Աբդիից ստացված հաղորդագրությունը: Բացի այդ, նամակում Թրամփը հայտնել է Էրդողանին զանգահարելու մտադրության մասին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր