00:00:00

Հարուցվել է քրգործ Հրայր Թովմասյանի եւ մյուսների կողմից իշխանությունը յուրացնելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ

14:33, 17 հոկտեմբեր 2019 Աշխարհ

ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում է ներկայացվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից պետական իշխանությունը յուրացնելու առերևույթ հանցագործության դեպքի կապակցությամբ: ՀՔԾ-ից հայտնում են, որ հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելու մասին: Կատարվում է նախաքննություն: Ավելի վաղ հայտնի էր, որ ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը հայտարարել էր, որ իր կողմից ՀՀ գլխավոր դատախազին ներկայացված հաղորդման հիման վրա ՀՔԾ-ի նախապատրաստած նյութերով հարուցվել է քրեական գործ իշխանության Հրայր Թովմասյանի և մյուսների կողմից իշխանության զավթման առերևույթ հանցագործության փաստի առթիվ: Նա նաեւ դիմել է ԱԺ խմբակցություններին, որ իր նախաձեռնությանը քաղաքական աջակցություն ստանալու հարցով: ԲՀԿ-ն եւ «Լուսավոր Հայաստանը» մերժել են, իսկ «Իմ քայլը» դեռ չի պատասխանել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր