00:00:00

Ամբողջ աշխարհում հարյուրավոր մարդիկ են կալանավորվել համացանցային մանկապիղծներին բռնելու գործողության արդյունքում

14:09, 17 հոկտեմբեր 2019 Աշխարհ

Հարյուրավոր մարդիկ են կալանավորվել համացանցային մանկապիղծներին բռնելու խոշոր միջազգային գործողության արդյունքում, որոնք հանցավոր գործողություններ են կատարել Հարավային Կորեայում հիմնադրված կայքի միջոցով, հայտնում է The Guardian-ը: Կայքում իրենք՝ օգտատերերը տեղադրում էին երեխաներին անարգելու տեսանյութեր, որոնք հետագայում վաճառվում էին: ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի եւ Հարավային Կորեայի իրավապահ մարմինները կատարված գործողությունը նկարագրել են որպես իր պրակտիկայում ամենախոշորը: Կայքում տեղադրվել են մոտ 250 հազար տեսանյութեր, որոնք պարունակել են երեխաների նկատմամբ սեռական բռնության ակտեր: Հոլովակները վաճառվել են բիթքոինով: Գործողության արդյունքում ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում եւ Իսպանիայում հաջողվել է փրկել նվազագույնը 23 անչափահաս զոհի: Հոլովակների պատանի զոհերից շատերի անձը մինչեւ հիմա հաստատված չէ: Ներկայումս մեղադրանք է ներկայացվել 12 տարբեր երկրներից 337 մարդկանց:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր