00:00:00

Ինչպես է հարկավոր կանգնեցնել թուրքական զորքերի առաջխաղացումը Սիրիայի հյուսիսում

03:49, 17 հոկտեմբեր 2019 Աշխարհ

ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսի գլխավորած պատվիրակությունը, որի կազմի մեջ են մտնում նաեւ պետքարտուղար Մայք Փոմփեոն ու ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ’Բրայընը, ուղեւորվում է Թուրքիա՝ համոզելու համար Էրդողանին անհապաղ հաստատել հրադադար Սիրիայի հյուսիսում, երբ Թուրքիայի նկատմամբ ամերիկյան տնտեսական պատժամիջոցները շատերի կողմից համարվում են անարդյունավետ։ Դոնալդ Թրամփը հավատացած է, որ տնտեսական պատժամիջոցների սպառնալիքով կկանգնեցնի քրդերի դեմ թուրքական բանակի առաջխաղացումը։ Նա հայտարարում է, թե Թուրքիան մեծ ծավալով պողպատ է արտահանում ԱՄՆ եւ հավելյալ սակագներ դրանց վրա հաստատվելու դեպքում այդ երկիրը կկրի ֆինանսական մեծ կորուստներ։ Թրամփի քննադատները, սակայն համոզված են, որ պատժամիջոցները չեն կանգնեցնի թուրքական նկրտումները, իսկ պատժամիջոցները, շատերի կարծիքով, պարզապես նպատակ ունեն լռեցնել այն կոնգրեսականներին, որոնք դատապարտում են Թրամփին՝ Սիրիայի հյուսիսից ամերիկյան ուժերը դուրսբերելու մեջ։ Ինչպես Մերձավոր Արեւելքի հարցերով հաստատության վերլուծաբաններից Գոնուլ Թոլն է ասում, այսօր թուրքական լիրայի արժեզրկում չի էլ արձանագրվել։ Նրա խոսքերով, Թրամփը չի ուզում շատ հակադրվել Էրդողանին։ «Սպիտակ տունը ցանկանում է, որ հաստատվի հրադադար այնպես, որ Էրդողանն իր սկսած քայլն ավարտի վերջին մի քանի օրերին ռազմական առումով ձեռք բերած նվաճումներով», ասում է նա։ Մեկ այլ վերլուծաբան Այքան Էրդեմիրի խոսքերով էլ, Թրամփը սպասում է, որ թուրքական ռազմական առաջխաղացումը կասեցվի Ռուսաստանի աջակցությունը վայելող Սիրիայի կառավարական ուժերի կողմից։ «Այս պահին Թրամփի վարչակազմը պարզապես ուզում է խաղալ ժամանակի վրա, երբ Ասադի վարչակարգը ու նրա դաշնակից Ռուսաստանը առաջ են շարժվում՝ «ոտքի տեղ ապահովելով» Սիրիայի ժողովրդավարական ուժերի կողմից նախկինում վերահսկվող տարածքներում», ասում է վերլուծաբանը։ Ու եթե, ասում են մեծաթիվ վերլուծաբաններ, նախկին հակառակորդները հաջողություն գրանցեն թուրքական ներխուժումը կասեցնելու գործում, Թրամփին այլեւս անհրաժեշտ չի լինի ուժի մեջ դնել խիստ պատժամիջոցներ ընդդեմ Անկարայի։ «Ամերիկայի ձայն»

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր