00:00:00

Իսրայելի վարչապետի որդին կոչ է անում բոյկոտել թուրքական պետական ավիաուղիները

01:15, 17 հոկտեմբեր 2019 Աշխարհ

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի որդին` Յաիր Նեթանյահուն, սոցցանցում քննադատական գրառում է արել Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացվող ռազմագործողության մասին: Յաիր Նեթանյահուն Twitter-ի և Facebook-ի իր էջերում կատարած գրառման մեջ կոչ է արել բոյկոտել թուրքական պետական ավիաուղիները (Turkish Airlines)՝ ի պատասխան Սիրիայի տարածքում թուրքական զինուժի գործողություններին: Հոկտեմբերի 9-ին կատարած մեկ այլ գրառմամբ վարչապետի որդին աջակցությունն էր հայտնել քրդերին` գրելով «ազատ Քուրդիստան» (Free Kurdistan):  
Աղբյուր`    Ermenihaber.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր