00:00:00

Էրդողանն ասել է, թե որ դեպքում Թուրքիան կդադարեցնի ռազմական գործողությունները Սիրիայում

23:56, 16 հոկտեմբեր 2019 Աշխարհ

Եթե  քրդական ուժերն իրենց զենքերը վայր դնեն և դուրս գան Սիրիայում ստեղծվելիք անվտանգության գոտու տարածքից, Թուրքիայի զինուժի կողմից սկսած «խաղաղության ակունք» ռազմագործողությունը կդադարեցվի։  Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության խմբակցության ժողովում։ «Ռազմական օպերացիան շարունակվելու է Մանբիչից մինչև Իրաքի սահման,- ասել է Էրդողանը: - Այդ հարցում ոչ մի բացառութուններ չկան։ Մեր առաջարկը հետևյալն է. թող բոլոր ահաբեկիչները հենց այս պահին զենքերը վայր դնեն, իրենց կողմից ստեղծված ծուղակները ոչնչացնեն ու դուրս գան անվտանգության այն գոտուց, որը մենք ծրագրել ենք ստեղծել։ Այդ դեպքում «խաղաղության ակունքը» ավարտված կլինի։ Ոչ մի ուժ մեզ չի կարող կանգնեցնել մինչև մեր նպատակին չհասնենք»։ Հիշեցնենք, որ քրդերի դեմ «խաղաղության ակունք» ռազմագործողությունը մեկնարկել է հոկտեմբերի 9-ին։ Թուրքական զինուժի ներխուժումը Սիրիա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ամերիկյան զինված ստորաբաժանումները լքեցին Եփրատ գետի արևելյան հատվածը: ermenihaber.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր