00:00:00

«Իրականում ամեն ինչ համատեղելն անհնար է». Սքարլեթ Յոհանսոնը խոսել է աշխատանքն ու անձնական կյանքը համատեղելու դժվարության մասին

21:01, 16 հոկտեմբեր 2019 Աշխարհ

Այս տարի կինովարձույթում հոլիվուդյան հանրահայտ դերասանուհի Սքարլեթ Յոհանսոնի մասնակցությամբ երկու ֆիլմ է հայտնվել, դերասանուհին պատրաստվում է իր մոտալուտ հարսանիքին և միևնույն ժամանակ խնամում է իր 5-ամյա դստերը, գրում է ET-ն:
Չնայած զբաղված աշխատանքային գրաֆիկին՝ դերասանուհին ներկա է գտնվել Elle ֆրանսիական ամսագրի կազմակերպած «Կանայք Հոլիվուդում» միջոցառմանը և քայլել է կարմիր գորգի վրայով: Միջոցառման ընթացքում դերասանուհին պատասխանել է ET-ի լրագրողի հարցերին: Իր աշխատանքային և անձնական կյանքը համատեղելու մասին հարցին դերասանուհին պատասխանել է, որ իրականում չի կարողանում համատեղել: «Կարծում եմ՝ դա միֆ է: Իրականում ամեն ինչ համատեղելն անհնար է»,- հայտնել է դերասանուհին: Աղբյուրը հաղորդում է, որ նա առաջիկայում չի պատրաստվում նոր առաջարկներ ընդունել: Սակայն վերջերս ամերիկացի քանթրի երգչուհի և դերասանուհի Դոլի Փարթոնը խոստովանել էր, որ իր մասին ինքնակենսագրական ֆիլմ նկարահանելու դեպքում կցանկանար, որ իրեն մարմնավորի Յոհանսոնը: Դերի առաջարկն ընդունելու մասին հարցին ի պատասխան Յոհանսոնն ասել է. «Նա բացառիկ կին է. ուժեղ անհատականության մարմնավորում: Ուստի՝ հնարավոր է»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր