«Եթե մարդը գիտի, որ իր բեռը գալու է մոտակա մեկ ամսվա ընթացքում, օրինակ, կարող է դեկտեմբերի 25-ին նախնական հայտարարագրի, և ինքը հնարավորություն ունի մինչև հունվարի 25-ը իր բեռը մաքսազերծել դեկտեմբերի 25-ին եղած օրենսդրությամբ: Այստեղ կարևոր է, որ մարդիկ որոշեն ավտոմեքենան հայտարարագրել որպես ուղեկցող բե՞ռ, թե՞ բիզնես»,-նշեց Դավիթ Անանյանը:
Հիշեցնենք, որ 2020 թ.-ի հունվարի 1-ից ավարտվում է մեքենաների մաքսազերծման համար Հայաստանին տրված արտոնության ժամկետը և հաջորդ տարվանից ոչ ԵԱՏՄ անդամ երկրներից մեքենա ներմուծելու դեպքում մաքսատուրքն անհամեմատ ավելանալու է: Մեքենաների ներկրման դեպքում գործելու են մաքսազերծման միասնական դրույքաչափեր: