00:00:00

«Ryanair»-ը հայտարարեց Երևանից Եվրոպայի խոշոր քաղաքներ չվերթների մասին՝ միջինը 35 եվրոյով

17:29, 16 հոկտեմբեր 2019 Տնտեսություն

«Հայաստանն այսօր դառնում է Ryanair-ի ցանցի 40-րդ երկիրը։ Մենք այսօր այստեղ ենք՝ հայտարարելու նոր ուղղություններ Երևանից՝ Հռոմ, Միլան, որոնք կմեկնարկեն հունվարից, Բեռլին՝ 2020թ.-ի ամռանից։ Եվ թերևս առաջին եվրոպական ուղղությունը Գյումրիից՝ դեպի Մյունխեն, կրկին 2020-ի ամռանից»,-այսօր այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ryanair իռլանդական բյուջետային ավիաընկերության կոմերցիոն ղեկավար Դեյվիդ Օ՛Բրայանը։ Ryanair-ի ղեկավարը նշեց՝ համոզված են, որ այն 130 հազար ուղևորներին, որ պատրաստվում են տեղափոխել, կնպաստեն նաև աշխատատեղերի բացմանը օդանավակայանում։ «Եթե համեմատենք մեր և բարձր արժեք ունեցող ընկերությունների սակագները, ապա այս 135 հազար ուղևորները կխնայեն 20 մլն եվրո»,-ասաց Դեյվիդ Օ՛Բրայանը, կարևորելով ընկերության կողմից բնապահպանական չափանիշների պահպանումը։ Դեյվիդ Օ՛Բրայանը նշեց, որ Ryanair-ի կայքում ամենամատչելի գինը սկսվում է մոտ 4 եվրո 99 ցենտից։ Ամենաբարձր գինը, օրինակ, Լոնդոնից-Մալագա ուրբաթ օրվա համար, եթե նախապես չի ամրագրվել, կլինի բարձր, մրցակիցների համեմատ՝ կես գին։ Ավիատոմսերի միջին գինը 35 եվրո է։ Երևանից չվերթները նախատեսված են շաբաթական 2 անգամ, հաջողության դեպքում կավելանան։ Դեյվիդ Օ՛Բրայանի խոսքերով, Հայաստանն ու Իռլանդիան շատ ընդհանրություններ ունեն, երկուսն էլ Եվրոպայի սահմանին են, փոքր երկիր են, բայց ակնհայտ տարբերությունը եղանակն է, ինչը պետք է լավ լինի զբոսաշրջության համար։ Օ՛Բրայանը ներկայացրեց նաև ընկերությունը, նշելով, որ այն ամենամեծ ավիաընկերությունն է ու ունի ամենամեծ ցանցը Եվրոպայում։ Այս տարի  այն սպասարկելու է 150 մլն հաճախորդի, հաջորդ տարի այն հասցնելով 200 մլնի։ Ընկերությունն ունի մոտ 500 օդանավ ու 2000-ից ավելի ուղղություններ։ «Մեր հաջողության գաղտնիքը պարզ է. մենք մարդկանց առաջարկում ենք արդյունավետ ծառայություններ՝ մատչելի գներով»,-ասաց Դեյվիդ Օ՛Բրայանը։ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը նշեց, որ Հայաստան տեղափոխվելուց հետո իր նպատակն է եղել մեծացնել Հայաստանի օդային կապվածությունը, քանի որ այն հսկայական ազդեցություն նկարող է ունենալ տնտեսության վրա ու ստեղծել շատ աշխատատեղեր։ «Հպարտ եմ, որ  Ryanair-ն աստեղ է»,-ասաց Տաթևիկ Ռևազյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր