Խուզարկության արդյունքում երիտասարդի տանը 7 միլիոն ուկրաինական կեղծ գրիվնա է հայտնաբերվել, գրում է korrespondent.net-ը` հղում անելով դատախազության մայրաքաղաքային կառույցի հաղորդագրությանը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ երիտասարդն արտարժույթի գնման վերաբերյալ կայքերից մեկում հայտարարություն է տեղադրել, ինչին արձագանքել է տուժողը:
Կասկածյալի ավտոմեքենայում կայացած հանդիպման ժամանակ, երբ տուժողը փորձել է փոխանակել իր 15 հազար ԱՄՆ դոլարը գրիվնայի հետ, նկատել է, որ ուկրաինական թղթադրամները կեղծ են: Արդյունքում` փոխանակումը տեղի չի ունեցել, իսկ չարագործը շուտով ձերբակալվել է:
Խուզարկության արդյունքում իրավապահ մարմինները կասկածյալի տանը 8 միլիոն ուկրաինական կեղծ գրիվնա և կեղծ թղթադրամներ պատրաստող սարք են հայտնաբերել:
Գործի քննությունը շարունակվում է: Իրավապահ մարմինները փորձում են գտնել խարդախության հնարավոր այլ մասնակիցների:
Ավելի վաղ Կիևում խարդախության կասկածանքով ձերբակալվել է հանցավոր մի խումբ, որը գլխավորել է Ղազախստանի քաղաքացի հանդիսացող մի անձ: Խումբը փորձել է Թուրքիայում տպված կեղծ թղթադրամներ (եվրո) վաճառել: