Երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Հեռախոսազրույցը տեղի է ունեցել թուրքական կողմի նախաձեռնությամբ:
Կողմերը քննարկել են Սիրիայում իրավիճակը և Թուրքիայի ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիսում: Հեռախոսազրույցի վերջում Պուտինն Էրդողանին հրավիրել է Ռուսաստան: