00:00:00

Գերմանիայի փոխկանցլերը քննադատել է Թրամփին Թուրքիայի դեմ պատժամիջոցների համար

01:02, 16 հոկտեմբեր 2019 Աշխարհ

Գերմանիայի փոխկանցլեր Օլաֆ Շոլցը քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին այն բանի համար, որ նա չի համաձայնեցրել Թուրքիայի դեմ պատժամիջոցներ մտցնելու իր որոշումը ՝ ավելացնելով, որ Եվրոպական միությունը քննարկում է իր տարբերակները, եւ անհրաժեշտ է գործել միասնական։ «Շատ կարեւոր է, որպեսզի մենք համակարգենք մեր գործողությունները միջազգային մակարդակով, դա ամենակարեւորն է այս իրավիճակում։ Դա վերաբերում է նաեւ Եվրամիությանը»,- ասել է Շոլցը Reuters-ի հարցազրույցում։ Նրա խոսքով՝ ռազմական թեժացումը Սիրիայում պետք է դադարեցվի՝ ավելացնելով, որ Գերմանիան առայժմ չի հրաժարվի Թուրքիա զենք արտահանելուց։ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ավելի վաղ դիմել էր Թուրքիային՝ կոչ անելով դադարեցնել հարձակումը Սիրիայի հյուսիսում, ինչը, նրա խոսքով, վնաս կհասցնի «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր