00:00:00

Ալիևն ու Էրդողանը կրկին սպառնացել են Հայաստանին

21:34, 15 հոկտեմբեր 2019 Աշխարհ

Ադրբեջանի մայրաքաղաքում այս օրերին անցկացվում է Թյուրքական խորհրդի 7-րդ գագաթնաժողովը, որին մասնակցելու համար Բաքու են ժամանել այդ կազմակերպության անդամ երկրներ Թուրքիայի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի նախագահները, ինչպես նաև Հունգարիայի վարչապետը, որի ղեկավարած երկիրն ունի դիտորդի կարգավիճակ։ Եվ ահա, Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները հերթական առիթն են օգտագործել՝ հիշատակելու Հայաստանին և սպառնալիք հնչեցնելու համայն հայությանը: «Ինչպես գիտեք, Նախիջևանն անջատված է Ադրբեջանից։ Մեր միջև պատմական ադրբեջանական Զանգեզուրն է, որի փոխանցումը Հայաստանին հանգեցրել է թյուրքական աշխարհի աշխարհագրական պառակտմանը»,- այս մասին, «Ազատություն» ռ/կ մոսկովյան թղթակցի փոխանցմամբ, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա նաև հայտարարել է, թե «ադրբեջանական տարածքներում» Հայաստանը «ոչնչացնում է մզկիթները», և այդ պատճառով Հայաստանը չի կարող համարվել իսլամական աշխարհի բարեկամ: «Մենք հնարավորը կանենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ապահովելու համար»,- նույն նիստին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ հավելելով․- «Ադրբեջանական տարածքների օկուպացիայի հետևանքով մեկ միլիոնից ավելի մարդ այսօր փախստականի կյանքով է ապրում»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր