00:00:00

Մոսկվան ընդառաջող քայլեր Է ակնկալում Վրաստանից ավիահաղորդակցության վերականգնման համար

18:26, 15 հոկտեմբեր 2019 Աշխարհ

ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը հոկտեմբերի 15-ին հայտարարել Է, որ ճիշտ չԷր լինի Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ ավիահաղորդակցությունը վերականգնել առանց Թբիլիսիի ընդառաջող քայլերի: «Մենք գտնում ենք, որ այս իրավիճակում, քանի դեռ ընդառաջող քայլեր չեն արվել մեր կողմին, ճիշտ չԷր լինի խոսել ավիահաղորդակցության վերականգման մասին»,-ասել Է նա Շվեյցարիայի Կանտոնների խորհրդի (խորհրդարանի վերին պալատ) նախագահ Ժան-Ռենե Ֆուռնիեի հետ կայացած հանդիպմանը: Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հունիսի 21-ի հրամանագրով ռուսական ավիաընկերություններին հուլիսի 8-ից ժամանակավորապես արգելված Է օդային փոխադրումներ իրականացնել Վրաստան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր