00:00:00

Թմրամոլության դեմ պայքարի դրվագ Չարենցավանում

17:52, 15 հոկտեմբեր 2019

Հոկտեմբերի 14-ին տեղեկություն է ստացվել, որ Չարենցավանի Մշակույթի տան հետնամասում գտնվող կիսակառույց շինությունում թմրանյութ են պատրաստում և օգտագործում: Չարենցավանի ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նույն օրը, ժամը 15.20-ի սահմաններում, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, նշված վայրից բաժին բերման են ենթարկվել Չարենցավանի բնակիչներ 66-ամյա, 53-ամյա և 45-ամյա տղամարդիկ: Վայրի զննությամբ հայտնաբերվել և վերցվել են հեղուկներ, նյութեր, ներարկիչներ: Բերման ենթարկվածներից ավագը հայտնել է, որ դրանք պատկանում են իրեն, նախատեսված են դեզոմորֆին տեսակի թմրանյութ պատրաստելու և օգտագործելու համար: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր