00:00:00

Թրամփը պատվիրակություն կուղարկի Անկարա Սիրիայի հյուսիս-արեւելքի իրադրության կապակցությամբ

17:15, 15 հոկտեմբեր 2019 Աշխարհ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պատվիրակություն կուղարկի Անկարա Սիրիայի հյուսիս-արեւելքում ստեղծված իրադրության կապակցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողների համար նախօրյակին կազմակերպված բրիֆինգի ընթացքում հայտարարել Է ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը: «Հաշվի առնելով Թուրքիայի տնտեսության ընթացիկ թուլությունը՝ Թուրքիայի նկատմամբ վարչակազմի այսօրվա գործողությունները շատ լուրջ են «…» Սակայն մենք հանձնառու ենք այս իրադրությունը կարգավորել բանակցությունների ճանապարհով, հենց դրա համար Էլ նախագահը կարգադրել Է հնարավորինս շուտ բարձրաստիճան պատվիրակություն ուղարկել Անկարա՝ պարզելու՝ կարող ենք մենք արդյոք հասնել համաձայնության»: Հոկտեմբերի 14-ին ավելի վաղ նախագահ Թրամփը հրամանագիր Է ստորագրել, որն, ի թիվս այլ բաների, Պետդեպարտամենտին եւ ֆինանսների նախարարությանը թույլ Է տալիս սահմանափակիչ միջոցներ ձեռնարկել Թուրքիայի դեմ՝ Սիրիայի հյուսիսում նրա ռազմական գործողության համար: Այդ հրամանագրի հիման վրա Վաշինգտոնը պատժամիջոցներ Է սահմանել Թուրքիայի ազգային պաշտպանության եւ Էներգետիկայի ու բնական պաշարների նախարարության, այդ գերատեսչությունների ղեկավարներ Հուլուսի Աքարի եւ Ֆաթիհ Դոմնեզի, ինչպես նաեւ ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի դեմ: ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության կողմից տարածված մամուլի տեղեկագրի տեքստի համաձայն՝ Վաշինգտոնը Անկարայի նկատմամբ սահմանափակիչ միջոցներ Է կիրառում այն բանի կապակցությամբ, որ «թուրքական կառավարության գործողություններն սպառնում են Սիրիայի անմեղ խաղաղ բնակիչներին, ինչպես նաեւ ապակայունացնում են տարածաշրջանը՝ վիժեցնելով ԻՊ-ի ոչնչացման ռազմարշավը»: ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունում նաեւ հայտարարել են, որ պատրաստ են լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի կառավարության պաշտոնյաների, ինչպես նաեւ պետական կորպորացիաների դեմ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր