00:00:00

Մաքուր ձեռքերի համաշխարհային օրն է

11:10, 15 հոկտեմբեր 2019

Ամեն տարի հոկտեմբերի 15-ին նշվում է  Մաքուր ձեռքերի համաշխարհային օրը: Որոշումն ընդունվել է 2008 թվականին` ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) և Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաձեռնությամբ: Սա առիթ է մարդկանց ևս մեկ անգամ հիշեցնելու, թե առողջության համար որքան կարևոր է  ձեռքերը կանոնավոր լվանալ: Հիշեցնենք, որ չլվացված ձեռքերով մարդու օրգանիզմ են անցնում այնպիսի հիվանդությունների հարուցիչներ, ինչպիսիք են խոլերան, վիրուսային թոքաբորբը, հեպատիտը, գրիպը և սուր շնչառական վարակները: Այդ օրն իրականացվող լայնածավալ միջոցառումների նպատակը  մեկն է` հասարակայնության ուշադրությունը սևեռել այդ պարզ, սակայն շատ կարևոր հիգիենիկ գործընթացի անհրաժեշտության վրա` որպես բազմաթիվ  հիվանդությունների կանխարգելման հիմնական մոտեցում:   Այս տարի Մաքուր ձեռքերի համաշխարհային օրվան միացել է ԱՆ ենթակայության «Նորք ինֆեկցիոն հիվանդանոցը» ֆլեշմոբով: https://www.youtube.com/watch?v=eF4PHafxMk8    

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր