00:00:00

Սիրիայում 4 երեխա է զոհվել, 9-ը՝ ծանր վիրավորում ստացել, իր տունը հարկադրված լքել է 70 հազար երեխա. ՅՈՒՆԻՍԵՖ

14:44, 15 հոկտեմբեր 2019 Աշխարհ

Սիրիայի հյուսիս-արևելքում ընթացող մարտերի ժամանակ 4 երեխա է զոհվել, 9-ը՝ վիրավորվել, իրենց տները պարտադրված է եղել լքել մոտ 70 հազար երեխա: Այս մասին ասվում է Ժնեւում ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՍԵՖ-ի Մանկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հենրիետտա Ֆորի կողմից հրապարակված հայտարարության մեջ: «ՅՈՒՆԻՍԵՖ-ը հաստատում է, որ Սիրիայի հյուսիս-արևելքում ռազմական գործողությունների հետեւանքով առնվազն 4 երեխա է զոհվել, ինը՝ վիրավորվել: Ըստ տեղեկությունների, Թուրքիայում սպանվել է 7 երեխա»,- նշել է Ֆորը: ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի տվյալներով՝ «Սիրիայի հյուսիս-արևելքում մարտերի սկսվելուց ի վեր մոտ 70 հազար երեխա տեղահանվել է»: Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրենի հայտնած տվյալների, հոկտեմբերի 9-ից սկսված ռազմական գործողությունների արդյունքում հարձակման է ենթարկվել եւ ավերվել  3 հիվանդանոց եւ 1 դպրոց:  170 հազար երեխա ունի մարդասիրական օգնության կարիք: Վերջում Ֆորը հակամարտող կողմերին եւ բոլոր նրանց, ովքեր կարող են ռազմական գործողությունների ընթացքի կամ ավարտի վրա որեւէ ազդեցություն ունենալ, կոչ է արել պաշտպանել երեխաներին եւ քաղաքացիական հանրությանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր