00:00:00

ԱՄՆ-ը պատժամիջոցներ Է սահմանել Թուրքիայի պաշտպանության եւ Էներգետիկայի նախարարությունների դեմ

14:26, 15 հոկտեմբեր 2019 Աշխարհ

Վաշինգտոնը պատժամիջոցներ Է սահմանել Թուրքիայի ազգային պաշտպանության եւ Էներգետիկայի ու բնական պաշարների նախարարության, այդ գերատեսչությունների ղեկավարներ Հուլուսի Աքարի եւ Ֆաթիհ Դոմնեզի, ինչպես նաեւ ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի դեմ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության կայքում: Ամերիկյան գերատեսչության կողմից տարածված մամուլի տեղեկագրի տեքստի համաձայն՝ Վաշինգտոնը Անկարայի նկատմամբ սահմանափակիչ միջոցներ Է կիրառում այն բանի կապակցությամբ, որ «թուրքական կառավարության գործողություններն սպառնում են Սիրիայի անմեղ խաղաղ բնակիչներին, ինչպես նաեւ ապակայունացնում են տարածաշրջանը՝ վիժեցնելով ԻՊ-ի ոչնչացման ռազմարշավը»: ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունում նաեւ հայտարարել են, որ պատրաստ են լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի կառավարության պաշտոնյաների, ինչպես նաեւ պետական կորպորացիաների դեմ: «Միացյալ Նահանգները կստիպեն Թուրքիայի կառավարությանը պատասխանատվություն կրել թուրք զինվորականների կողմից բռնությունների սաստկացման համար, ինչն սպառնալիքի տակ Է դրել անմեղ քաղաքացիական անձանց անվտանգությունն ու ապակայունացրել Է տարածաշրջանը»,- մամուլի տեղեկագրում մեջբերված Է ԱՄՆ-ի ֆինասների նախարար Սթիվեն Մնուչինի խոսքը: Պատժամիջոցների ցուցակում հայտնվելը նշանակում Է ԱՄՆ-ում ակտիվների սառեցում եւ ԱՄՆ-ի քաղաքացիների կամ ընկերությունների կողմից դրա ֆիգուրանտների հետ բիզնես վարելու արգելք, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր