00:00:00

Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունն ուղղակի սպառնալիք Է ԵՄ-ի անվտանգությանը. Մոգերինի

23:14, 14 հոկտեմբեր 2019 Աշխարհ

Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունն ուղղակի սպառնալիք Է Եվրամիության անվտանգությանը: Այդ մասին  հոկտեմբերի 14-ին հայտարարել Է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին՝ ելույթ ունենալով հանրակցության 28 երկրների արտաքին գործերի նախարարների նիստի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում: «Ռազմական գործողության ուղղակի հետեւանքը ԴԱԻՇ-ի վերածնման վտանգն Է: Դա ուղղակի սպառնալիք Է Եվրամիության անվտանգությանը, ինչպես նաեւ տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանը»,-ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր