00:00:00

Չինաստանն արդեն սկսել է կատարել ԱՄՆ-ի հետ առեւտրային գործարքի պայմանավորվածությունները. Թրամփ

13:27, 14 հոկտեմբեր 2019 Աշխարհ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ Չինաստանը սկսել է կատարել Միացյալ Նահանգների հետ առեւտրային գործարքի պայմանավորվածությունները, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։ Ըստ Սպիտակ տան՝ Չինաստանի հետ գործարքի պայմանն ամերիկյան գյուղարտադրանքի անհապաղ գնումն է մեծ քանակությամբ՝ «չսպասելով երեք-չորս ամիս հետո գործարքի կնքմանը»։ «Չինաստանն արդեն սկսել է գնել գյուղարտադրանք մեր մեծ հայրենասեր ֆերմերներից»,- Թվիթերում գրել է Թրամփը։ ԱՄՆ նախագահը խոստացել է «ավարտել գործարքի մասշտաբային առաջին փուլը» եւ սկսել բանակցությունների երկրորդ փուլը։ Ավելի վաղ  Չինաստանի առեւտրի նախարարությունը տեղեկացրել էր, որ չինական կողմը հասել է ԱՄՆ-ի հետ զգալի առաջընթացի մի քանի ոլորտներում, առեւտրային եւ տնտեսական նոր բանակցություններից հետո։ Թրամփը, իր հերթին, ասել է, որ ԱՄՆ-ը եւ Չինաստանը հասել են «պայմանավորվածություների առաջին բովանդակալից փուլին»։ Առեւտրային բանակցությունների հերթական փուլը Չինաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ տեղի է ունեցել հինգշաբթի եւ ուրբաթ։ Սպիտակ տան կարեւորագույն որոշումը, ըստ դրանց արդյունքների, դարձավ պայմանավորվածությունը ԱՄՆ ներկրվող չինական ապրանքների տուրքերը հետաձգելու մասին։  Թրամփն ասել է, որ գործարքի առաջին մասը կարող է ստորագրվել Չիլիում ԱԽՏՀ գագաթաժողովում։ ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը տեղեկացրել է, որ պայմանավորվածությունները վերաբերում են այն հարցերին, որոնք կապված են մտավոր սեփականությանը, ֆինանսական ծառայություններին, ԱՄՆ-ում 40-50 մլրդ գյուղտնտարտադրանքի գնմանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր