00:00:00

Թուրքիայի զինուժը վերահսկողություն է հաստատել Սիրիայի՝ ռազմավարական նշանակության մայրուղում

02:15, 14 հոկտեմբեր 2019 Աշխարհ

Թուրքական բանակի մասերն ու սիրիական ընդդիմության ստորաբաժանումները, որոնք ռազմարշավ են իրականացնում Սիրիայի հյուսիսում, վերահսկողության տակ են առել ռազմավարական նշանակություն ունեցող Հալեպ-Հասակա մայրուղին, որը Սիրիայի հյուսիսարևելյան շրջանները միավորում է երկրի այլ հատվածների հետ: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, այս մասին տեղեկացրել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը՝ նշելով, որ М4 գրաված մայրուղին գտնվում է սահմանից 30-35 կմ հեռավորության վրա: Նշվում է, որ գերատեսչությունը տեսանյութ է հրապարակել ռազմարշավի իրականացման վայրից: Այսօր ավելի վաղ հաղորդվում էր, որ թուրքական ուժերը վերահսկողություն են հաստատել Թել Աբյադ և Ռաս էլ Այն քաղաքներում, որի շրջակա գյուղերի բնակիչները ստիպված են հեռանալ իրենց տներից` ռազմական գործողությունների պատճառով: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 9-ին հայտարարել էր Սիրիայի հյուսիսում «Խաղաղության աղբյուր» անվանումն ստացած ռազմարշավ սկսլու մասին, որն ուղղված է Քուրդիստանի աշխատավորական կուսակցության և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ: Սիրիայի իշխանությունները բազմիցս դատապարտել են Թուրքիայի ռազմատենչ քաղաքականությունը: Ռազմարշավը դադարեցնելու կոչով հանդես են եկել մի շարք երկրներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր